Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականի հետ
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլետի հետ։
Դավիթ Զալկալիանին «Twitter» սոցիալական ցանցի միջոցով շնորհակալություն է հայտնում պետդեպարտամենտի խորհրդականին աջակցության համար։
«Շնորհակալություն մեր հիմնական ռազմավարական գործընկերոջը՝ Միացյալ Նահանգներին, մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար։
Այս վճռորոշ պահին միասնությունն ու գործընկերությունը չափազանց կարևոր են եվրոպական անվտանգության համար։ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային»,- ասել է նախարարը ուղերձում։
Հեռախոսազրույցը «Twitter»-ի միջոցով գնահատում է նաև Դերեկ Չոլետին:
«Ես խոսել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար Զալկալիանիի հետ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն և չարդարացված հարձակման և Վրաստանի օկուպացիայի մասին։ Մենք միասնական ենք Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ աջակցելու նրանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- գրել է Չոլետին։