Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահի հետ
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Մայքլ Մակքալի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է ԱԳ նախարարությունը։
Նրանց խոսքով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող ռուսական ռազմական ագրեսիան և իրավիճակը տարածաշրջանում։
«Ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, և կոնգրեսականը ողջունել է Վրաստանի քայլերն այս ուղղությամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել ստեղծված իրավիճակում միջազգային հանրության միասնության և կայունության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև 2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների օկուպացիայի և հիբրիդային մարտավարության կիրառման հետևանքով տեղում ստեղծված անվտանգության և հումանիտար ծանր իրավիճակը։ Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Մակքոլին և ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև եվրաատլանտյան ինտեգրմանը ցուցաբերած երկկողմանի աջակցության համար։
«Վրաստանի և ԱՄՆ-ի եռեսունամյա գործընկերության ընթացքում ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը երկրի ժողովրդավարական հզորացման, տնտեսական զարգացման, պաշտպանության և անվտանգության համար, ինչը կարևոր է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման համար», – ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։