Դավիթ Զալկալիանին հավատարմագրեր է հանձնել Ջո Բայդենին
Դավիթ Զալկալիանին հավատարմագրեր է հանձնել Ջո Բայդենին

Ես իմ հավատարմագրերը հանձնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին,- սոցցանցում գրել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին։

Հավատարմագրերի հանձնման արարողության շրջանակներում տեղի է ունեցել դեսպանի և նախագահի կարճատև հանդիպում։ Դավիթ Զալկալիանին նախագահին ներկայացրել է Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ վերահաստատել, որ Վրաստանը ԱՄՆ-ի վստահելի եւ հավատարիմ գործընկերն է տարածաշրջանում։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել նախագահին Վրաստանի արևմտյան նկրտումներին ցուցաբերած անձնական աջակցության համար՝ նշելով, որ այս կրիտիկական իրավիճակում վճռորոշ է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և եվրատլանտյան ինտեգրմանը։

Նախագահ Բայդենն ասաց, որ քաջատեղյակ է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, աջակցում է մեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև արևմտյան նկրտումներին»,- ասել է Դավիթ Զալկալիանին։