Դավիթ Զալկալիանին հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։

Վրաստանի դեսպանատան փոխանցմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի եվրոպական հեռանկարը և վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության կարևոր հարցեր։

Դավիթ Զալկալիանին ընդգծել է Վրաստանի հավատարմությունը 12 կետից բաղկացած ծրագրին և բարեփոխումների հավակնոտ օրակարգին և շնորհակալություն է հայտնել պետքարտուղարի օգնականին՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին աջակցելու համար։