Դավիթ Զալկալիանին հանդիպել է Լիտվայի նախագահի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Լիտվայի նախագահի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է Վիլնյուսի ամուր աջակցությունը Վրաստանին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, նախագահի հետ հանդիպմանն ընդգծվել է Լիտվայի ամուր աջակցությունը՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։

Միևնույն ժամանակ, ըստ արտաքին գործերի նախարարության, հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության ներկա միջավայրին և Ռուսաստանի հետ ընթացող երկխոսությանը։

Նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի եվրաինտեգրման օրակարգը, ևս մեկ անգամ դրական է գնահատվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովը և դրա արդյունքները, որոնք, ըստ կողմերի, շոշափելի արդյունքներ կբերեն վրաց հասարակությանը։

Կենտրոնանալով Հարավային Կովկասում Վրաստանի խաղաղության նախաձեռնության վրա՝ Լիտվայի նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ամբիոնից Վրաստանի վարչապետի հնչեցրած նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության գործընթացին։

Կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակը և Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները, որոնք լուրջ ազդեցություն են ունենում ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգության միջավայրի վրա։

Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին՝ Վրաստանին ցուցաբերած աջակցության համար, ինչն արտահայտվել է Վրաստան կատարած պաշտոնական այցով։