ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպեց կիպրոսցի գործընկեր Նիկոս Կրիստոդուլիդեսի հետ:
Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները մանրամասն խոսել են երկու երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների մասին և կարևորել Վրաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունների ամրապնդումը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Զրույցի ընթացքում կողմերը տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ զարգացումների և անվտանգության մարտահրավերների վերաբերյալ: Դավիթ Զալկալիանին իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակի մասին:
Բացի այդ, դիվանագետները քննարկել են Վրաստանի եւ Կիպրոսի միջեւ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները: Քննարկվել է նաև հետպանդեմիկ շրջանում զբոսաշրջության ոլորտի ամրապնդման կարևորությունը:
Վրաստանի պատվիրակությունը՝ կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, ԱՄՆ է այցելում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Այցը կավարտվի 2021 թվականի սեպտեմբերի 26-ին: