Դավիթ Զալկալիանին հանդիպել է քաղաքացիական անվտանգության և հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիին
Դավիթ Զալկալիանին հանդիպել է քաղաքացիական անվտանգության և հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպել է քաղաքացիական անվտանգության և հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիին:

Վրաստանի արտաքին գերատեսչության մամլո ծառայության տեղեկությամբ, եվրահանձնակատարը քաղաքացիական անվտանգության և հումանիտար օգնության հարցերով Վրաստանի հետ համագործակցության և անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում Վրաստանի կարևոր դերին տալիս է բարձր գնահատական:

Հանդիպմանը Դավիթ Զալկալիանին մեկ անգամ ևս արտահայտել է վրացական կողմի ցանկությունը, խորացնել և զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ սեկտորային ուղղությամբ:

Կողմերը ողջունել են Վրաստանի վարչապետի այցը Բրյուսել, որպես երկրի եվրոպական և եվրատլանտյան ուղու կայունության վկայություն: