Դավիթ Զալկալիանին հանդիպել է Իսպանիայի թագավորին
Դավիթ Զալկալիանին հանդիպել է Իսպանիայի թագավորին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Իսպանիայի թագավորի կողմից ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գործադիր անդամ երկրների պատվիրակության ղեկավարների համար անցկացված ընդունելությանը, որի ժամանակ կայացավ հանդիպում Ֆիլիպպե VI-ի հետ:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, Իսպանիայի թագավորը հետաքրքրվել է տարածաշրջանում և Վրաստանում տիրող իրավիճակով:

«Նախարարը նրան տեղեկություն էր փոխանցել տիրող աշխարհաքաղաքական պատկերի և անվտանգության միջավայրի մասին: Նշել է առկա իրավիճակում Վրաստանի եվրոպական նկրտումների առանձնահատուկ նշանակությունը և Իսպանիայի թագավորին ծանոթացրել այն առաջընթացի հետ, որը երկիրն ունի նշված ճանապարհին, ինչպես նաև Վրաստանի հավակնոտ ծրագրերը՝ դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ:

Դավիթ Զալկալիանին Ֆիլիպպե թագավորին շնորհակալություն է հայտնել Իսպանիայի կողմից Վրաստանի կայուն աջակցության համար: