Մյունխենի համաժողովի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է իր հնդիկ գործընկերոջ՝ Սուբրահմանյա Ջայշանկարի հետ։
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները վերահաստատել են երկու երկրների սերտ բարեկամական հարաբերությունները, ինչը հստակ արտահայտվել է Հնդկաստանի արտգործնախարարի Վրաստան կատարած առաջին պատմական այցով։ Վրացական կողմը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին՝ Քեթևան թագուհու սրբազան մասունքները հանձնելու համար։ Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և ընդգծել առկա ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ներկայիս մարտահրավերները և Վրաստանում տիրող իրավիճակը։