Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության լայն շրջանակ:
Զրույցը կենտրոնացել է քաղաքական և տնտեսական համագործակցության մեծ ներուժի, ինչպես նաև առևտրի, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում հարաբերությունների վրա:
Այսօր ավարտվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության երկօրյա այցը Վրաստան: