Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպեց Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Սաբինա Մախլի հետ:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի թիմի և Վրաստանի երկարաժամկետ և բեղմնավոր համագործակցությունը: Շեշտը դրվել է Վրաստանում ՄԱԿ-ի թիմի կարևոր դերի վրա՝ Վրաստանի կայուն զարգացման և տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման գործընթացում, ինչպես նաև Վրաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու գործում:
Կողմերը քննարկել են Վրաստանի և ՄԱԿ-ի միջև կայուն զարգացման համագործակցության 2021-2025թթ. շրջանակային փաստաթուղթը, որը ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, սահմանում է Վրաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ծրագիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում և նպատակ ունի աջակցել Վրաստանում 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում էին փաստաթղթում ներկայացված Վրաստանի ազգային զարգացման առաջնահերթությունները: Այդ թվում ընդգծվեց հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար և մարդու իրավունքների ծանր վիճակը: Այս առումով, հանդիպման ժամանակ անմխիթար իրավիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց ՄԱԿ-ի ներկայացուցչին: