Դավիթ Զալկալիանին և Թեա Ծուլուկիանին կայցելեն Ֆրանսիայում գտնվող Լևիլի կալվածք
Դավիթ Զալկալիանին և Թեա Ծուլուկիանին կայցելեն Ֆրանսիայում գտնվող Լևիլի կալվածք

Հունիսի 27-ին փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին կայցելեն Ֆրանսիայի Լևիլ Սուր-Օրժ քաղաք, որտեղ կանցկացվի «ջերմոցային» ծրագրի շնորհանդեսը և Լևիլի կալվածքների կառավարման խորհրդի նիստը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

2017 թվականին Վրաստանի արտաքին գործերի նախարարության գլխավորությամբ սկսվել էին Լևիլի կալվածքների շինարարական և վերականգնողական աշխատանքները և, չնայած կովիդյան համաճարակին, ակտիվ կերպով ընթանում էին 2020-2021 թվականներին:

Այս փուլում աշխատանքի առաջին մասը, «Ջերմոցի նախագիծը» ավարտված է, որի արդյունքում բարեկարգվել է 150 քառ. մետր բնակելի տարածք, բակի, մուտքը և դրա հարակից տարածքը: Երկրորդը՝ «Մեծ նախագիծը», ներառում է Լևիլյան դղյակի և այլ խոշոր շենքերի վերանորոգում: