Դավիթ Զալկալիանին և Լինաս Լինկևիչուսը քննարկել են կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության նշանակությունը
Դավիթ Զալկալիանին և Լինաս Լինկևիչուսը քննարկել են կուսակցությունների միջև քաղաքական երկխոսության նշանակությունը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի միջև կայացել է հեռախոսազրույց:

«Զրուցել եմ իմ վրաց գործընկերոջ, Դավիթ Զալկալիանիի հետ: Ընդգծել եմ քաղաքական երկխոսության նշանակությունը ընդդիմության և իշխող կուսակցության միջև: Ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը պետք է վերականգնվի: Լիտվան Վրաստանի կողքին է եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին»,- գրում է Լինկևիչուսը՝ «Թվիթեր» միկրոբլոգում:

Հեռախոսազրույցի մասին գրում է նաև Դավիթ Զալկալիանին:

«Շատ արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել իմ լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկևիչուսի հետ: Քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը: Որպես Վրաստանի բարեկամի, նրան շնորհակալություն եմ հայտնել աջակցության համար: Ողջունում եմ քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության մեկնարկը, որը կնպաստի Վրաստանի կայուն զարգացմանը»,- գրում է Զալկալիանին: