Դավիթ Զալկալիանին բարձր մակարդակի մինստերիալին խոսեց ռուս օկուպանտների կողմից Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունների մասին

12:32, 16.02.2021

Դավիթ Զալկալիանին բարձր մակարդակի մինիստերիալին խոսել է Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների կողմից Վրաստանի օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների անօրինական ձերբակալությունների մասին, – հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Փետրվարի 15-ին Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցեց բարձր մակարդակի մինիստերիալին՝ նվիրված միջպետական հարաբերություններում ինքնակամ կալանքի դեմ հռչակագրի (Declaration Against the Use of Arbitrary Detention in State-to State Relations) ընդունմանը:

Միջոցառումը տեղի ունեցավ տեսակոնֆերանսի միջոցով, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների արտգործնախարարներ, այդ թվում՝ Կանադայի (հյուրընկալող երկիր), ԵՄ և ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԱՄՆ պետքարտուղարը:

Դավիթ Զալկալիանին մինիստերիալին ելույթ ունենալով խոսեց Վրաստանի օկուպացված տարածքներում  Ռուսաստանի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների կողմից անօրինական ձերբակալությունների մասին, որի նպատակն է ուժեղացնել Վրաստանի վրա քաղաքական ճնշումը: Այս համատեքստում շեշտադրվեց Ցխինվալի շրջանում Ռուսաստանի օկուպացնող ռեժիմի կողմից Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի անօրինական ձերբակալման ժամկետը 12 տարուց ավելի երկարացնելու»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում:

Ըստ արտաքին գործերի նախարարության, Դավիթ Զալկալիանին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես օկուպացված տարածքների վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնող ուժ, լիովին կրում է պատասխանատվությունը Վրաստանի օկուպացված տարածքներում ապօրինի ձերբակալությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:

Նմանատիպ