Դավիթ Զալկալիանիին հունիսի 21-ին կլսեն արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին՝ փակ ձևաչափում
Դավիթ Զալկալիանիին հունիսի 21-ին կլսեն արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին՝ փակ ձևաչափում

Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, արտաքին գործերի նախարարին կլսեն կոմիտեի փակ նիստին՝ հունիսի 21-ին:

Զալկալիանիին խորհրդարանում պահանջել է լսել «Լելո» խմբակցությունը:

«Երկուշաբթի, հունիսի 21-ին, ժամը 16:00-ին, արտաքին գործերի նախարարի լսումները կանցկացվեն փակ ձեւաչափով: Ինչպես գիտեք, «Լելո» խմբակցությունը պահանջում էր նախարարի ժամանումը: Ըստ այդմ, նախարարը մեզ կայցելի կանոնակարգով նախատեսված ժամկետում: Մենք կլսենք նախարարի զեկույցը հարևան երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա կատարած այցերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ», – ասաց Սամխարաձեն: