Դավիթ Զալկալիանի - Եվրահանձնաժողովի նախագահը նշեց, որ Վրաստանը  ի դեմս Եվրամիության ունի հզոր ընկեր
Դավիթ Զալկալիանի - Եվրահանձնաժողովի նախագահը նշեց, որ Վրաստանը ի դեմս Եվրամիության ունի հզոր ընկեր

Եվրահանձնաժողովի նախագահի հետ շատ հետաքրքիր, բովանդակալից զրույց է տեղի ունեցել, նրանք քննարկեցին համաճարակի դեմ պայքարում Եվրամիության և Վրաստանի համատեղ ջանքերը, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած վիդեոկոնֆերանսից հետո:

Նախարարի խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահը նշեց, որ Վրաստանը ի դեմս Եվրամիությանը ունի հզոր ընկեր։

«Դա հաստատվեց ճգնաժամի ընթացքում, մեր շատ սերտ համակարգմամբ և համագործակցության միջոցով, ինչը արտացոլվեց այն կոնկրետ արդյունքների և շոշափելի ֆինանսական աջակցության վրա, որը Եվրամիությունը տրամադրում է Վրաստանին: Վարչապետը երկար խոսեց համաճարակի դեմ պայքարում Վրաստանի կողմից ձեռնարկված միջոցառումների մասին, որին հետևեց Եվրահանձնաժողովի նախագահի կողմից շատ բարձր գնահատականը: Նա նշեց, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է հետագայում շարունակել իր փորձագիտական ​​համագործակցությունը, ինչպես նաև Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Այսօր է տեղի ունեցել վիդեոկոնֆերանսը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև: