Դավիթ Զալկալիանի – Վրաստան-Ադրբեջան սահմանագծող համատեղ հանձնաժողովի աշխատանքը կվերսկսվի, վանական համալիրում տեղաշարժը կիրականացվի անխափան

21:43, 02.05.2019

Մենք ադրբեջանական կողմի հետ համաձայնել ենք, որ առաջիկայում վերսկսվելու է համատեղ սահմանագծման հանձնաժողովի նիստը և վանական համալիրի առանձին մասերում տեղաշարժն իրականացվելու է անխափան, առկա փորձը հաշվի առնելով,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակը մեկնաբանելիս:

Դավիթ Զալկալիանիի խոսքով, նշված հարցի առնչութամբ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանձնարարությամբ, արտաքին գործերի նախարարը ակտիվ հաղորդակցություն ուներ ադրբեջանցի կոլեգայի հետ:

Նախարարի հայտարարությամբ, կա համաձայնություն, որ առաջիկա օրերին կավարտվի սահմանագծող հանձնաժողովի նորացված կազմի համալրումը և կվերսկսվի համատեղ սահմանագծման հանձնաժողովի նիստը:

Նմանատիպ