Դավիթ Զալկալիանի. Ռուսաստանը պետք է կատարի զինադադարի պայմանագիրը
Դավիթ Զալկալիանի. Ռուսաստանը պետք է կատարի զինադադարի պայմանագիրը

Ռուսաստանը պետք է կատարի զինադադարի պայմանագիրը, – «Twitter» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

«Երկրորդ օրն է` նշվում է Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայից և Վրաստանի շրջանների օկուպացիայի 13-րդ տարելիցը: Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց ռուս-վրացական հակամարտության գործով և որոշեց, որ արդյունավետ վերահսկողություն իրականացնող Ռուսաստանը պատասխանատու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների չորս խախտումների համար: Ռուսաստանը պետք է կատարի զինադադարի պայմանագիրը», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: