Դավիթ Զալկալիանի. Իրակլի Ղարիբաշվիլին Կիևում շատ ընկերական զրույց ունեցավ Միշելի հետ, կրկին հաստատվեց, որ Վրաստանը հետևողականորեն կատարում է համաձայնագրի բոլոր հիմնական ուղղությունները
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, իշխանությունը հավատարիմ է ապրիլի 19-ի պայմանագրով ստանձնած պարտավորություններին:
Նրա խոսքով, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կիևում ոչ պաշտոնական, ընկերական զրույց է ունեցել Շառլ Միշելի հետ, այդ ժամանակ նա վերահաստատել է, որ Վրաստանը հետևողականորեն կատարում է համաձայնագրի բոլոր հիմնական ուղղությունները:
«Մենք Շառլ Միշելի, նրա գրասենյակի հետ ունեցել ենք և ունենք մշտական կապ: Վարչապետը ոչ պաշտոնական, շատ ընկերական զրույց ունեցավ նրա հետ Կիևում, Ղրիմի հարթակում, և վերահաստատվեց, որ Վրաստանը շատ հետևողականորեն կատարում է ապրիլի 19-ի պայմանագրի բոլոր հիմնական ուղղությունները, որոնց մեծ մասն արդեն կատարված է, մասամբ գործընթացն այժմ ընթացքի մեջ է, և նրանք ունեն լիարժեք երաշխիքներ, որ այդ կետերն ամբողջությամբ կիրականացվեն վրացական իշխանության կողմից: Հետեւաբար, մենք հավատարիմ ենք համաձայնագրով ստանձնած պարտավորություններին եւ կշարունակենք դա անել ապագայում»,- ասել է Դավիթ Զալկալիանին: