Դավիթ Զալկալիանի. Հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կախված կլինի համաճարակի դեմ պայքարի իրավիճակից
Դավիթ Զալկալիանի. Հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կախված կլինի համաճարակի դեմ պայքարի իրավիճակից

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի պատճառով անհայտ է այս պահին, երբ տեղի կունենա Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը:

Ինչպես ասաց Զալկալիանին, Վրաստանի վարչապետի և Եվրահանձնակատար Օլիվեր Վարհելի վիդեոկոնֆերանսից հետո, կողմերի միջև կայացած բանակցությունները վերաբերում էին ԵՄ-ն դերի հետագա խորացման՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կախված կլինի անցկացնելը կախված կլինի համաճարակի դեմ պայքարի իրավիճակից։

«Մենք խոսեցինք ԵՄ-ն ավելի մեծ մասնակցության մասին Վրաստանում: Ինչպես գիտեք, Արևելյան գործընկերությունը Վրաստան-ԵՄ հարաբերություններում հիմնական գերակայություններից մեկն է և շատ կարևոր:

Իհարկե, այս իրավիճակում դժվար է խոսել այն մասին, թե երբ կկայանա Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը: Ինչպես հայտնի է, այն պլանավորված է հունիսին, բայց դա կախված կլինի իրավիճակից, թե ինչպես, մոտ ժամանակներս, կզարգանա համաճարակի դեմ պայքարը, սակայն, չնայած ամսաթվին, մենք դեռ պատրաստում ենք Վրաստանը արժանապատիվ ներկայացնենք Արևելյան գործընկերներ երկրների հետ: Ես հուսով եմ, և այս հույսն արտահայտվեց վիդեոկոնֆերանսի ընթացքում, որ հունիս ամսվա ընթացքում մենք կարող ենք շատ ավելի լավ իրավիճակում լինել ինչպես Վրաստանում, այնպես ամբողջ ԵՄ-ան տարածքում»: – ասաց Դավիթ Զալկալիանին: