Դավիթ Զալկալիանի. Հենց որ համաճարակը թույլ տա, հանձնաժողովը նորացված կազմով կշարունակի աշխատել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ
Դավիթ Զալկալիանի. Հենց որ համաճարակը թույլ տա, հանձնաժողովը նորացված կազմով կշարունակի աշխատել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, Դավիթ Գարեջիի հարցը մանրամասն քննարկվել է սեպտեմբերին ադրբեջանցի գործընկերոջ, Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Զալկալիանիի, նա իր գործընկերոջը տրամադրել է ամբողջական փաթեթ՝ կապված նոր հայտնաբերված հանգամանքների հետ:

Ըստ Զալկալիանիի, հենց որ համաճարակը թույլ տա, հանձնաժողովը նորացված կազմով կշարունակի աշխատել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ:

«Առաջին հերթին ես դրա մասին խոսեցի նրա հետ, երբ նա սեպտեմբերին Վրաստանում էր, շատ անկեղծ, բովանդակալից զրույց, մենք մանրամասն խոսեցինք նոր հանգամանքների մասին և ես նրան տվեցի մի նոր փաթեթ նոր բացահայտված հանգամանքների վերաբերյալ: Ես խոսեցի մեր ունեցած նոր մանրամասների մասին, տվեցի նոր մասշտաբի քարտեզներ, ինչպես նաև միջազգային փորձագետների եզրակացությունները, և նա դրան վերաբերվեց բացարձակ ըմբռնումով: Բնականաբար, մենք պատրաստ ենք, և հենց որ համաճարակը մեզ հնարավորություն տա, բացարձակապես թարմացված կազմով մենք շարունակելու ենք աշխատել դրա շուրջ, քանի որ դա բխում է երկու կողմերի շահերից: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ինչպես մեզ, այնպես էլ Ադրբեջանին ձեռնտու է, որ այս հարցում համաձայնության գանք՝ ելնելով երկու երկրների ռազմավարական շահերից», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Հարցին. «Ինչպե՞ս կգնահատեք Իվերի Մելաշվիլիի փաստաբանի հայտարարությունը, որ արտաքին գործերի նախարարությունն ունի ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, որը նրանք խնդրում են հրապարակել», Զալկալիանին ասաց, որ գաղտնի փաստաթղթեր չկան:

«Բացարձակապես գաղտնի փաստաթղթեր չկան, որոնք փաստաբանը խնդրել է մեզանից, մենք նրան տրամադրել ենք բոլոր փաստաթղթերը», – ասաց Դավիթ Զալկալիանին: