Դավիթ Զալկալիանի. Ֆիլիպ Ռիքերի հետ այսօրվա հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր տարածաշրջանային անվտանգության հարցերին
Դավիթ Զալկալիանի. Ֆիլիպ Ռիքերի հետ այսօրվա հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր տարածաշրջանային անվտանգության հարցերին

Կարևոր է, որ Պետդեպարտամենտի պատվիրակության հետ հանդիպումը կրկին կայացավ Թբիլիսիում՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցից հետո, – ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշեց Դավիթ Զալկալիանին, այսօրվա հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր տարածաշրջանային անվտանգության հարցերին, այսինքն՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակին, թե ինչ կարելի է անել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար:

«Այսօրվա հանդիպման հիմնական թեման էր տարածաշրջանային անվտանգության համատեքստում Վրաստանի դերը առաջ քաշելը և իրավիճակը տարածաշրջանում: Հանդիպումը շատ արդյունավետ էր, մանրամասն քննարկվեց առկա իրավիճակը և, իհարկե, համագործակցության ապագա հեռանկարները», – ասաց Զալկալիանին: