Դավիթ Զալկալիանի. Դատապարտում եմ հարձակումը Քաբուլի օդանավակայանում, Վրաստանը միջազգային հանրության հետ է ահաբեկչության դեմ պայքարում
Ես դատապարտում եմ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչությունը, ցավակցում եմ զոհերի ընտանիքների», – «Twitter»-ի իր էջում գրել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, Վրաստանը միջազգային հանրության հետ միասին կանգնած է ահաբեկչության դեմ պայքարում:
«Ես լիովին դատապարտում եմ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչությունը: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, այդ թվում՝ ամերիկյան բանակին: Վրաստանը միջազգային հանրության կողքին է ահաբեկչության դեմ պայքարում՝ վերջ դնելու բռնություններին և քաոսին Աֆղանստանում և դրա սահմաններից դուրս», – ասել է Դավիթ Զալկալիանին: