Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բաթումիի միջազգային կոնֆերանսի մասնակիցների համար հրապարակել է տեսաուղերձ:
Նրա խոսքով, կոնֆերանսը, որը նվիրվում է Արևելյան գործընկերության հիմնադրման 10-րդ ամյակին, մասնակիցներին անցած տարիների ընթացքում ձեռքբերած արդյունքները վերլուծելու, ինչպես նաև ապագա ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն է առաջարկում:
Զալկալիանին նշում է, որ «Արևելյան գործընկերության նախաձեռնությունը Արևելյան Եվրոպայի համար ստեղծել է նոր հնարավորություններ, դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր գործընկեր այս նախաձեռնությունից ստացել է իր շահը»:
Մասնավորապես, որոշ գործընկերներ արդեն ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, խորը և համընդգրկուն ազատ առևտրի տարածքի բաղադրիչը ներառյալ, որի նպատակը առևտրի հզորացումը և տնտեսակա կապերի խորացումն է:
«Ամենակարևորն այն է, որ Արևելյան գործընկերությունը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերագույնության և մարդու իրավունքների հարգանքի վրա, որը նշված նախաձեռնության անկյունաքարն է»,- նշում է արտաքին գործերի նախարարն իր ուղերձում: