Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, փոքրահասակ երեխան Թբիլիսիում մահացել է ջրծաղիկի հազվադեպ հանդիպող ձևով
Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, փոքրահասակ երեխան Թբիլիսիում մահացել է ջրծաղիկի հազվադեպ հանդիպող ձևով: Առողջապահության նախարարը ցավակցել է մահացածի ընտանիքին:
«Առաջին հերթին ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հղել մահացած երեխայի ընտանիքին: Սա իրոք մեծ ողբերգություն է:
Ցավոք, այս դեպքում մենք գործ ունեինք ջրծաղկի հազվադեպ, սակայն բարդ ձևի հետ, այսինքն արյունահոս ջրծաղիկի հետ»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն:
Թբիլիսիում մահացել էր 56-րդ մանկապարտեզի երեխան: Առաջնային տեղեկությամբ, երեխան ուներ սակավարյունություն, որի հետևանքով բարդացել էր ջրծաղիկը: Գոյություն ունեցող տեղեկության համաձայն, երեխան մահացել է այդ պատճառով: