Դավիթ Սերգեենկոն հաստատում է, որ Քեթևան Ծամեբուլիի պողոտայում զոհվել է 7 մարդ
Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հաստատում է, որ Քեթևան Ծամեբուլիի պողոտայում զոհվել է 7 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում, Քեթևան Ծամեբուլիի #67-ում գտնվող բնակելի շենքում, 7-րդ հարկում: Նախնական տեղեկությամբ, զոհվել է յոթ մարդ: Ինչպես պատմում են տեղի բնակիչները, մահացածները վարձակալում էին բնակարանը: Հարևանների տեղեկությամբ, նրանք աշխատում էին շինարարության վրա:
«Մահացել է մի քանի մարդ: Այս պահին պարզվում է զոհերի ինքնությունը: Տեղի ունեցածի առնչությամբ լրացուցիչ տեղեկությունը ներքին գործերի նախարարությունը կտարածի քիչ ուշ»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Տեղում աշխատում են իրավապահներ: Մոբիլիզացված է նաև փրկարարական ծառայությունը: