Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոն հայտարարում է, որ Վրաստանը հնարավորինս շուտ կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
«Պատվաստանությունը որքան հնարավոր է շուտ պետք է ստանանք: Բանակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, Եվրոպայի գրասենյակի տնօրենն այստեղ է և երեկ ևս զրուցել ենք այդ մասին:
Պատվաստանյութը կստանանք հնարավորինս շուտ, ամենաուշը՝ վաղ գարնանը»,- հայտարարում է Սերգեենկոն: