Դավիթ Սերգեենկո. Բաց քննարկում կանցկացվի, թե ում և ինչպես կվերաբերի «Համաներման մասին» օրինագիծը
Դավիթ Սերգեենկո. Բաց քննարկում կանցկացվի, թե ում և ինչպես կվերաբերի «Համաներման մասին» օրինագիծը

Խորհրդարանի փոխնախագահ Դավիթ Սերգեենկոյի խոսքով, «Համաներման մասին» օրինագիծը նախատեսում է մեղմացնել պատիժը ոչ բռնի հանցագործությունների համար: Նրա խոսքով, բաց քննարկում կանցկացվի, թե ում եւ ինչպես կվերաբերի նշված օրինագիծը:

«Համաներման մասին» օրենքի նախագիծը նախատեսում է մեղմացնել պատիժը ոչ բռնի հանցագործությունների համար: Բաց քննարկում կանցկացվի, թե ում եւ ինչպես կվերաբերի նշված օրինագիծը և հասարակությունը կկարողանա տեղեկանալ», – ասաց Դավիթ Սերգեենկոն:

Հարցին, թե ինչու նախագիծը չի վերաբերում Գիորգի Ռուրուայի և Դավիթ Գարեջիի գործին, Սերգեենկոն ասաց, որ «Համաներման մասին» օրենքը ընդհանուր է, և չի նախատեսում կոնկրետ մարդու համաներում կամ պատժի մեղմացում:

«Ընդդիմության մի մասի հարցն այն է, թե ինչու համաներումը չի վերաբերում կոնկրետ անձանց, «Համաներման մասին» օրենքը ընդհանուր է և վերաբերում է հանցագործությունների տեսակներին, այն ուղղված չէ որևէ կոնկրետ անձի ներմանը կամ պատժի մեղմացմանը: Նման որոշում կայացնելն ավելի շատ նախագահի լիազորությունն է: Իսկ թե ինչ հոդվածների են վերաբերելու, բացահայտ քննարկում կանցկացվի, վերջնական օրենք չէ: Բոլորը կկարողանան մասնակցել քննարկումներին», – հայտարարել է Դավիթ Սերգեենկոն: