Դավիթ Նարմանիան և Գոչա Շոնիան դարձել են ՎԷՋԿԱՀ-ի անդամներ
Դավիթ Նարմանիան և Գոչա Շոնիան դարձել են ՎԷՋԿԱՀ-ի անդամներ

Խորհրդարանը Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի անդամներ է ընտրել:

Պատգամավորները նշված պաշտոնին հաստատել են Դավիթ Նարմանիայի և Գոչա Շոնիայի թեկնածությունները, 83 կողմ ձայներով՝ միաձայն:

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նշված թեկնածությունները խորհրդարանին էր ներկայացրել ընթացիկ շաբաթ: