Դավիթ Մաթիկաշվիլի. Եվրոպական կառույցներից կրկին լսվում են շանտաժ, ճնշում և հարկադրանք, նրանք կրկին ամբողջ աշխարհին ցույց տվեցին իրենց հակավրացական դեմքը
Դավիթ Մաթիկաշվիլի. Եվրոպական կառույցներից կրկին լսվում են շանտաժ, ճնշում և հարկադրանք, նրանք կրկին ամբողջ աշխարհին ցույց տվեցին իրենց հակավրացական դեմքը

«Եվրոպական բյուրոկրատիան ևս մեկ անգամ ցույց տվեց Վրաստանին և ամբողջ աշխարհին իր հակավրացական դեմքը», – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլին։

Նրա խոսքով, ով հարգում է վրաց ժողովրդին, պետք է հարգի նաև այդ ժողովրդի կողմից լեգիտիմորեն ընտրված իշխանությունը։

«Եվրոպական բյուրոկրատիան կրկին ցույց տվեց իր հակավրացական էությունը Վրաստանին և ողջ աշխարհին։ Նորից հնչում են շանտաժի, ճնշման ու հարկադրանքի մեխանիզմներ եվրոպական կառույցներից։ Վրացիներից պահանջում են, որ չեղարկենք թափանցիկության մասին օրենքը, որով Վրաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունը։ Չեղարկենք անչափահասների պաշտպանության օրենքը, որը կենսական պաշտպանության մեխանիզմ է ապագա սերունդների համար։ Այս շանտաժն օգտագործվում է այն պատրվակով, թե իբր նրանք հարգում են վրաց ժողովրդին։ Սա բացարձակ սուտ է, որովհետև ով հարգում է ժողովրդին, հարգում է նաև այդ ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված իշխանությանը», – ասել է Մաթիկաշվիլին։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է վիզայի ազատականացման պայմանների կատարման վերաբերյալ զեկույցը գործընկեր երկրների համար։ Զեկույցում նշվում է. «ծայրահեղ դեպքում Վրաստանը կարող է կորցնել վիզայի ազատ ռեժիմը»։