Դավիթ Մաթիկաշվիլի. Այսօր եվրոպական կառույցների համար միակ գործիքը, որը մնացել է մանիպուլյացիայի ենթարկելու, վիզային ռեժիմի ազատականացման հարցն է, և նրանք վիզային ռեժիմի ազատականացման չեղարկումն օգտագործում են որպես շանտաժի մեխանիզմ

Եվրոպական կառույցների կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն ու հարկադրանքը բազմիցս ունենք լսած։ Հիշում ենք, թե ինչպիսի քայլեր թույլ տվեցին իրենք ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում։ Այսօր նրանց ձեռքում մնացած միակ գործիքը վիզային ռեժիմի հարցն է, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին։

Նրա խոսքով, եթե նրանք օգտագործեն այս գործիքը, ապա շանտաժի իրենց մեխանիզմները լրացուցիչ միջոցների բացակայության պայմաններում կսպառվեն։

«Մեկ բան է՝ առողջ բանականությունը, որը երբեմն, բայց դեռ հնչում է եվրոպական կառույցներից, և լրիվ այլ բան է այն քաղաքականորեն մոտիվացված, բացասական, արհեստական և հնարովի վերաբերմունքը ու քաղաքականությունը, որն այսօր վիզաների ազատականացման չեղարկման սպառնալիքով փորձում են վերածել շանտաժի գործիքի։ Տեսնենք՝ ինչը կհաղթի։ Իհարկե, ցանկացած դեպքում լիարժեք պատասխանատվությունը ԵՄ-ին է պատկանում», – հայտարարել է Մաթիկաշվիլին։