Դավիթ Մաթիկաշվիլի. Պատգամավորական իրավասության դադարեցման հետ կապված կա կոնկրետ կարգ, Շալվա Նաթելաշվիլին կամ որևէ այլ կուսակցուսթյուն չի կարող բացառություն լինել
Վրաստանը, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրները, ունի Սահմանադրություն և խորհրդարանի կանոնակարգ, որը ներառում է հատուկ կանոն և կարգ, թե ինչպես են լուծվում պատգամավորների լիազորությունների դադարեցման կամ ճանաչման հարցերը,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին:
Նրա խոսքով, հետեւաբար, օրենքը վերաբերում է բոլորին, եւ բացառություն չի կարող լինել «Լեյբորիստական կուսակցության» կամ որեւէ այլ կուսակցության համար։
«Այս պարագայում ակնհայտորեն բացառություն չի կարող լինել Շալվա Նաթելաշվիլին, «Լեյբորիստական կուսակցությունը» կամ «Լելո» կուսակցությունը կամ որևէ այլ կուսակցություն։ Այնպես որ, մինչ կուսակցությունները որոշում կկայացնեն այս կամ այն քայլի վերաբերյալ, երևի լավ է վերլուծել, օրենսդրությունը ուսումնասիրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- ասել է Դավիթ Մաթիկաշվիլին։
Տեղեկության համար՝ «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին որոշել է մտնել խորհրդարան։ Այս մասին նա ասաց կուսակցության քաղխորհրդի այսօրվա նիստից հետո։ Միաժամանակ, հայտնի է, որ հաջորդ շաբաթ խորհրդարանը պետք է քվեարկի մի քանի պատգամավորների, այդ թվում՝ Շալվա Նաթելաշվիլիի մանդատից զրկելու համար։ Հարցն արդեն քննարկվել է խորհրդարանական ընթացակարգային հարցերի կոմիտեի կողմից։