Դավիթ Մաթիկաշվիլի. Հանցագործները պետք է իրենց պատիժը կրեն բանտում, ոչ թե երկու սենյականոց բժշկական բնակարաններում
Դավիթ Մաթիկաշվիլի. Հանցագործները պետք է իրենց պատիժը կրեն բանտում, ոչ թե երկու սենյականոց բժշկական բնակարաններում

«Հանցագործները պետք է իրենց պատիժը կրեն բանտում, ոչ թե 2 սենյականոց բժշկական բնակարաններում, դա տրված է»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի անդամ Դավիթ Մաթիկաշվիլին։

Նրա խոսքով, համապատասխան գերատեսչությունները կորոշեն, թե որտեղ է կրելու Միխեիլ Սաակաշվիլին պատիժը։

«Եթե կոնկրետ կալանավորը, կապ չունի նախկին նախագահ է, թե ոչ, առողջական վիճակից ելնելով կարող է օրենքով նախատեսված պատիժը կրել այնտեղ, որտեղ կա կանոն, այն է քրեակատարողական հիմնարկը, այն է բանտ, այնտեղ պետք է ծառայի, ոչ թե բուժհաստատությունում։ Արդարադատության նախարարությունը, բժիշկները որոշումներ են կայացնում, և նրանք կորոշեն, թե որտեղ է Միխեիլ Սաակաշվիլիի տեղը»,- ասել է Մաթիկաշվիլին։