Դավիթ Մաթիկաշվիլի. Գործակալությունը որևէ կապ չունի երկրի կառավարման հետ, հանրության կողմից գործակալական ընդդիմության վերաբերյալ կայացված քաղաքական վճիռը անսխալական է և կշարունակի այդպիսին մնալ
Ձեռք մեկնած և մուրացկանի վերածված «Միասնական ազգային շարժումը» այն ճակատագիրն է, որն այս գործակալական խումբն ինքն է հարուցել իր ապակառուցողական, հակազգային ու հայրենիքի հանդեպ թշնամական գործողություններով,— այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դավիթ Մաթիկաշվիլին։
Պատգամավորի խոսքով՝ գործակալական ընդդիմությունը չի կարողանում հաշտվել միմյանց հետ։
«Պատկերացնո՞ւմ եք, եթե նրանք որևէ ձևով ու մեխանիզմով իշխանությունը ձեռք գցեին, այս երկիրն ինչ օրը կգցեին։ Ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որտե՞ղ է այն կուսակցական գիծը, որը կարող է որպես լեյտմոտիվ ուղեկցել կուսակցությանը։ Ինչպե՞ս են առաջնորդի մեկ որոշմամբ փոխվում առանց այդ էլ մաշված դեմքերը։ Այս ամենը հասարակությունը կգնահատի։ Գործակալությունը երկրի կառավարման մեջ ոչ մի տեղ ու անելիք չունի։ Հասարակության կողմից նրանց դեմ կայացված քաղաքական դատավճիռն անհերքելի է ու ճշմարիտ, և այդպես էլ կշարունակվի։ Սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դատարանից բխելով՝ կլինեն նաև այլ որոշումներ։ Մեծ հույս ունենք, որ այն, որպես քաղաքական միավոր, այս արմատական գործակալական ընդդիմությանը կվերացնի քաղաքական դաշտից։ Ինչ վերաբերում է դաշինքին, այնտեղ էլ նմանատիպ, անալոգիական իրավիճակ է։ Հավաքական «Միասնական ազգային շարժման» երկրորդ ստորաբաժանումն է՝ դարձյալ մաշված քաղաքական դեմքերով։ Մարդիկ, ում համար հայրենիքը ոչինչ չի ներկայացնում, խեղդվում են սեփական ամբիցիաների մեջ և այս մեծ իրարանցման՝ ճահճի մեջ են քաշում բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ձևով քաղաքականապես կապված են այս գործակալական ընդդիմության հետ։ Հասարակության կողմից նրանց դատավճիռը նույնպես արդեն կայացված է»,— հայտարարել է Մաթիկաշվիլին։