Դավիթ Կիրկիտաձեն հայտարարում է, որ Ռուսթավիում ծեծի են ենթարկել «Ազգային շարժման» անդամին
Ըստ «Միացյալ ազգային շարժման» Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Դավիթ Կիրկիտաձեի, Ռուսթավի քաղաքում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իվանե Գվելեսիանին:
Կիրկիտաձեի խոսքով, Գվելեսիանին դեմքի վնասվածք ունի եւ բուժվում է «Ռուսթավի» կլինիկայում:
«Միացյալ ազգային շարժման» Ռուսթավիի քաղաքապետի թեկնածուն ասում է, որ դա քաղաքական հաշվեհարդար էր:
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Գվելեսիանին, որը կորպուսի աշխատակից էր, հրաժարվեց «Վրացական երազանքի» համար ձայներ հավաքելուց և լքեց աշխատանքը, «Վրացական երազանքը» սկսեց ահաբեկել նրան, որն ավարտվեց ծեծով: