Դավիթ Կիրկիտաձեն այսօրվա դատավարությանը ճանաչել է մեղքը և տեղի ունեցածի համար ներողություն խնդրել
«Ազգային շարժման» առաջնորդներից մեկը, կալանավորված Դավիթ Կիրկիտաձեն այսօրվա դատավարությանը ճանաչել է մեղքը և տեղի ունեցածի համար ներողություն խնդրել,- այս մասին Գուրջաանի շրջանային դատարանից տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը:
Ինչպես հայտարարել է Դավիթ Կիրկիտաձեն, նա հարգում է ոստիկանության ինստիտուտը: «Ես ներողություն եմ խնդրում ոստիկաններից, քանի որ նրանց գործունեությունը շատ կարևոոր է»,- հայտարարել է Կիրկիտաձեն:
«Ազգային շարժման» առաջնորդներից մեկը, կալանավորված Դավիթ Կիրկիտաձեին ոստիկանի վրա հարձակում գործելու, ֆիզիկական վիրավորանք հասցնելու և գույքը վնասելու համար դատավորի որոշմամբ ձերբակալել էին դեկտեմբերի 17-ին: