Վրացի ձյուդոիստ Դավիթ Քարելին (60 կգ) Բոսնիա-Հերցեգովինայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող է։
Եզրափակչում երիտասարդ մարզիկը գեղեցիկ իպոնով հաղթեց ֆրանսիացի Կելվին Ռային։
Մի քանի րոպեից մրցաշարի եզրափակիչում հանդես կգա նաև երկրորդ վրացի Սաբա Սամադաշվիլին (66 կգ): Նրա մրցակիցը կլինի ուզբեկ Շոհջախոն Օտաբոևը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մրցումային առաջին օրը, երկու վրացիներ՝ Դավիթ Լոմիտաշվիլին և Սաբա Սաբաշվիլին նվաճել էին բրոնզե մեդալներ։