Դավիթ Գարեջիի հարցով հետաքննությունը, որն ամբողջությամբ Վրաստանի ներքին գործն է չի վնասի Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը
Ոչ հետաքննություն սկսելու փաստը, որը ամբողջությամբ Վրաստանի ներքին գործն է և ոչ էլ հետաքննության արդյունքում նոր բացահայտված հանգամանքները, որոնք մենք արդեն կիսել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, չեն վնասի մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությանը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
Նրա խոսքով Դավիթ գարեջիի հարցի քաղաքականացումն բացարձակապես անընդունելի է:
«Պետք է արձագանքեմ դատախազությունում ընթացող հետաքննությանը, քանի որ չեն դադարում հարցի քաղաքականացման փորձերը, ինչը բացարձակապես անընդունելի է: Բոլորը պետք է հիշեն, որ հետաքննությունը պետք է ավարտվի, և դրանից հետո մենք պետք է վերջնական եզրակացություններ անենք: Հարցն այնքան կարևոր է, որ այս հարցի վերաբերյալ ցանկացած քաղաքականացման և քաղաքական շահարկման փորձերն պարզապես վնասում են երկրին, ուստի այն բացարձակապես անընդունելի և անթույլատրելի է»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և դա կշարունակվի ամեն դեպքում:
«Բացի այդ, ես ցանկանում եմ ասել, որ ոչ հետաքննություն սկսելու փաստը, որը ամբողջությամբ Վրաստանի ներքին գործն է, և ոչ էլ հետաքննության արդյունքում նոր բացահայտված հանգամանքները, որոնցով մենք արդեն կիսվել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, չեն վնասի մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությանը: Սա ուշագրավ է: Ես ուզում եմ բոլորին կոչ անել չքաղաքականացնել հարցը, դա բխում է երկրի շահերից», – ասել է Գիորգի Գախարիան: