Դավիթ Բաքրաձեն այսօր հայտարարությամբ հանդես կգա «Եվրոպական Վրաստանում» փոփոխությունների մասին
Դավիթ Բաքրաձեն այսօր հայտարարությամբ հանդես կգա «Եվրոպական Վրաստանում» փոփոխությունների մասին

«Եվրոպական Վրաստանի» գրասենյակում հավաքվում են կուսակցության անդամները:

Ինչպես լրագրողներին հայտնեց Իրմա Նադիրաշվիլին, «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն կմեկնաբանի կուսակցությունում կայացված որոշումները:

«Այսօր մենք ունենք ոչ թե քաղխորհրդի, այլ ոչ պաշտոնական նիստ: Դավիթ Բաքրաձեն ձեզ կտեղեկացնի հիմնական որոշումների մասին: Այս պահին ես չեմ կարող պատասխանել այլ հարցերի: Չեմ կարող ասել, որ ոչինչ չի փոխվի: Այդ որոշումների մասին կխոսեն Դաթո Բաքրաձեն և նրանք, ովքեր դա անհրաժեշտ են համարում: Հանդիպումը կսկսվի շատ շուտով», – ասաց Նադիրաշվիլին: