Դավիթ Բաքրաձե. Ես կոչ եմ անում «Վրացական երազանքին», չվտանգել երկրի համար ամենակարևոր համաձայնագրի իրագործումը
Դավիթ Բաքրաձե. Ես կոչ եմ անում «Վրացական երազանքին», չվտանգել երկրի համար ամենակարևոր համաձայնագրի իրագործումը

«Եվրոպական Վրաստանի» նախկին անդամ Դավիթ Բաքրաձեն հայտարարություն է տարածել համաներման օրինագծի վերաբերյալ:

Ըստ Բաքրաձեի, համաներումը պետք է հաշվի առնի երեք սկզբունք, ներառյալ տուժողի անհրաժեշտ համաձայնությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և միայն այն կոնկրետ հանցագործությունները, որոնց շուրջ արդեն ընթանում է քրեական հետապնդում:

«Ես ուզում եմ իմ դիրքորոշումը հայտնել համաներման մասին օրինագծի վերաբերյալ: Որպեսզի հաշվի առնվի հասարակության արդար պահանջը և համաներումը չկիրառվի հունիսի 20-ին կրակ բացելու հրաման արձակած անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր դիտավորյալ դաժանորեն կրակում էին խաղաղ ցուցարարների ուղղությամբ, անհրաժեշտ է հաշվի առնել երեք սկզբունքները Համաներման մասին օրենքում, որը պահանջում է Շառլ Միշելի փաստաթուղթն ստորագրած ընդդիմությունը և առանց որի անձամբ ես անհնար եմ համարում օրինագծի աջակցությունը.

1. Համաներումը պետք է հաշվի առնի տուժողի պարտադիր համաձայնությունը. Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարող ազատվել համաներմամբ, եթե այդ անձի կողմից կատարված ապօրինի գործողության զոհը չի համաձայնում ներում շնորել: 2. Համաներումը պետք է հաշվի առնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային. Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարող համաներմամբ ազատ արձակվել, եթե նրա կողմից կատարված արարքը խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ է: 3. Համաներումը պետք է ներառի միայն այն կոնկրետ հանցագործությունները, որոնց շուրջ արդեն ընթանում է քրեական հետապնդում. Սա նշանակում է, որ քանի որ «Վրացական երազանքը» դեռ չի քննել, թե ով է պատվիրել հունիսի 20-ը և ով է կատարել հատկապես ծանր հանցագործությունները, հետագայում օբյեկտիվ քննություն իրականացնելուց հետո այս համաներմամբ չի կարող ազատ արձակվել որևէ անձ, ում դեպքում կհաստատվի նման տիպի հանցանք:

Հավատում եմ, որ համաներման օրենքում հաշվի առնելով այս երեք սկզբունքները՝ մի կողմից, Շառլ Միշելի փաստաթուղթը ազնվորեն կկատարվի, իսկ մյուս կողմից՝ հասարակության արդար դիրքորոշումը կբավարարվի: Նշենք նաև, որ բանակցային գործընթացում ընդդիմության հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր և քաղաքականացված գործերով մեղադրվող անձանց հետապնդման դադարեցումը: Չնայած այս բանակցությունների ընթացքում իշխանությունները երբեք չեն բարձրացրել մեղադրյալ իրավապահների համաներման հարցը: Ուստի, այժմ, Շառլ Միշելի փաստաթղթի կատարման փուլում, կողմերի արհեստական «հավասարեցումը» և հավասար նշանների դնումը չի կարող գնահատվել այլ կերպ, քան ստեղծել համաձայնագրի իրականացման արհեստական ​​խնդիր»,- նշված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Դավիթ Բաքարձեն «Վրացական երազանքին» կոչ է անում սպառնալիք չստեղծել երկրի համար ամենակարևոր համաձայնագրի իրագործման համար:

«Նիկա Մելիայի դիրքորոշման ֆոնին, որը ես անձամբ հասկանում եմ և համարում եմ արդարացի, շատ դժվարություններ և տարաձայնություններ պետք է հաղթահարվեն համաներման մասին օրինագծի խորհրդարանական քննարկման ժամանակ, ես կցանկանայի կոչ անել «Վրացական երազանքին», չվտանգել դրա իրագործումը և լիովին հաշվի առնել օրենքում վերը նշված երեք սկզբունքները: Հակառակ դեպքում, ես անհնար եմ համարում աջակցել նման օրենքի նախաձեռնման, քննարկման և քվեարկության գործընթացներին», – ասված է Բաքրաձեի հայտարարության մեջ: