Դավիթ Բաքրաձե. Նյու Յորքում Իրակլի Ղարիբաշվիլիի և պատվիրակության հանդիպումների հիմնական օրակարգում կլինեն տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության հարցերը
Դավիթ Բաքրաձե. Նյու Յորքում Իրակլի Ղարիբաշվիլիի և պատվիրակության հանդիպումների հիմնական օրակարգում կլինեն տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության հարցերը

Նյու Յորքում Իրակլի Ղարիբաշվիլիի և պատվիրակության հանդիպումների հիմնական օրակարգում կլինեն տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության հարցերը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն։

Նրա խոսքով, Վրաստանի վարչապետն ու պատվիրակությունն արդեն Նյու Յորքում են, վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի 77-րդ նստաշրջանին և ընդհանուր բանավեճի ընթացքում ելույթ կունենա համաշխարհային առաջնորդների առջեւ։

«Միևնույն ժամանակ անցկացվում են մի շարք հանդիպումներ, որոնց մասնակցելու է վրացական պատվիրակությունը։ Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ։ Սա շատ կարևոր ժամանակաշրջան է, քանի որ համաշխարհային հանրությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ՝ լինի դա համաշխարհային անվտանգություն, կայուն էներգետիկ զարգացում, էներգետիկ անվտանգություն, թե այլ ուղղություններ։ Իհարկե, այդ հարցերը, ելնելով մեր մարտահրավերներից, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը և այլն, կլինեն Վրաստանի վարչապետի և պատվիրակության հանդիպումների հիմնական օրակարգում»,- ասել է Դավիթ Բաքրաձեն։