Դավիթ Բաքրաձե. Կարևոր է լսել ԵՄ-ի, որպես միջնորդի գնահատականը, իշխանության կարծիքով որտեղ կարելի է հասնել փոխզիջման
Դավիթ Բաքրաձե. Կարևոր է լսել ԵՄ-ի, որպես միջնորդի գնահատականը, իշխանության կարծիքով որտեղ կարելի է հասնել փոխզիջման

Ակնկալվում է, որ Քրիստիան Դանիելսոնի հետ այսօրվա հանդիպմանը մենք մանրամասնորեն կքննարկենք նախագահ Միշելի թողած վեց կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթը, – լրագրողներին հայտնեց «Եվրոպական Վրաստանի» անդամ Դավիթ Բաքրաձեն՝ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպելուց առաջ:

Ինչպես նշել է Բաքրաձեն, նրանք պետք է կարևոր մոդերատորներից լսեն երեկ կայացած «Վրացական երազանքի» հետ հանդիպման արդյունքի մասին:

«Իմ սպասումն այն է, որ այսօրվա հանդիպմանը մենք մանրամասն քննարկենք նախագահ Միշելի թողած վեց կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթը և մանրամասն կխոսենք բոլոր կետերի մասին, թե ինչ է պետք անել, ինչպիսի՞ն է տարբեր կուսակցությունների տեսլականը: Շատ կարևոր կլինի լսել նաև ԵՄ-ի դիրքորոշումը որպես միջնորդ: Շատ կարևոր կլինի լսել նաև նրանց գնահատականն այն մասին, թե արդյո՞ք «Վրացական երազանքի» հետ հանդիպումն երեկ ավարտվել է որևէ արդյունքով, և որտեղ իշխանության կարծիքով հնարավոր է հասնել փոխզիջման: Ուստի մենք սպասում ենք շատ կարևոր հանդիպման», – ասաց Բաքրաձեն: