Դավիթ Բաքրաձե. Կարևոր է, բոլորն արձանագրեն իրենց կարծիքը, արդյունքը բոլորս միասին կտեսնենք օրվա ավարտին, սպասումները շատ լավատեսական են
Դավիթ Բաքրաձե. Կարևոր է, բոլորն արձանագրեն իրենց կարծիքը, արդյունքը բոլորս միասին կտեսնենք օրվա ավարտին, սպասումները շատ լավատեսական են

Կարևոր է, բոլորն արձանագրեն իրենց կարծիքը, արդյունքը բոլորս միասին կտեսնենք օրվա ավարտին, սպասումները շատ լավատեսական են,- հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, ով արդեն արձանագրել է իր ընտրությունը:

«Տեսնում եք, որ առավոտից բազմաթիվ մարդիկ են եկել ընտրատեղամաս: Վաղուց է, նման բան չեմ հիշում: Ես, անձամբ, քվեարկել եմ այս երկրում փոփոխությունների համար, քանի որ Վրաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, առաջընթաց: Վստահ եմ, որ արդեն վաղվանից նոր էներգիայով, նոր ուժով կապրենք փոխված և ավելի լավ Վրաստանում: Կարևոր է, որ բոլորն արձանագրեն իրենց կարծիքը, արդյունքը բոլորս միասին կտեսնենք օրվա ավարտին, սպասումները շատ լավատեսական են»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն: