Դավիթ Բաքրաձե. Իշխանությունից սպասում ենք մեկնաբանություն, ինչ ձևով կգործի կարանտինն առանց արտակարգ դրության ռեժիմի
Դավիթ Բաքրաձե. Իշխանությունից սպասում ենք մեկնաբանություն, ինչ ձևով կգործի կարանտինն առանց արտակարգ դրության ռեժիմի

Ընդդիմախոս պատգամավոր Դավիթ Բաքրաձեի հայտարարությամբ, իշխանության կողմից անհրաժեշտ է անել լրացուցիչ մեկնաբանություն, ինչ ձևով կգործի կարանտինն առանց արտակարգ դրության և որքանով լիարժեք կլինի կարանտինի ժամանակ ձեռնարկված պատժամիջոցը և պատիժը:

Դավիթ Բաքրաձեն արձագանքել է կարանտինի և ինքնամեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ այսօր ընդունված փոփոխություններին:

Բաքրաձեի խոսքով, բոլորը պետք է գիտակցեն, որ բժշկական միջոցառումներն ի տարբերություն արտակարգ դրության, հնարավոր է երկրում շարունակվեն մի քանի ամիս և այդ տիպի պատժամիջոցները կգործեն մի քանի ամսվա ընթացքում, դա հնարավոր է բնակչությանը գցի ծանր կացության մեջ: