Դավիթ Արախամիա. Եթե ԱՄՆ-ի աջակցությունը նվազի, անհրաժեշտ կլինի ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել
«Եթե ԱՄՆ-ի աջակցությունը նվազի, ապա անհրաժեշտ կլինի ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել», – ուկրաինական լրատվամիջոցներին ասել է Ուկրաինայի իշխող կուսակցության «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Արախամիան լրատվամիջոցներին նշել է, որ Ուկրաինային օգնության չափն ազդում է մոբիլիզացիայի վրա։
«Եթե օգնությունն ավելի քիչ լինի, մեզ անհրաժեշտ կլինի ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել։ Եթե օգնությունն ավելի շատ լինի, սպառազինության գործակիցը կավելանա, և այդ ժամանակ ավելի քիչ մարդ կպահանջվի, քանի որ հնարավոր է ռազմաճակատի որոշ հատվածներ ծածկել զենքով, և այդքան մարդ պետք չի լինի»,- ասաց Արախամիան։
Այնուամենայնիվ, Արախամիան կարծում է, որ կմոբիլիզացվի կես միլիոնից քիչ մարդ։ Նա խոսեց նաև մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին և ասաց, որ ակտիվ բրիգադներում մարդկանց պակաս կա՝ տեղ-տեղ մինչև 40 տոկոս։ Դավիթ Արախամիայի խոսքով՝ սա կապված է ոչ թե կորստի, այլ ռոտացիայի հետ։