Դավիթ Արախամիա. Ուկրաինան կկարողանա Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսել օգոստոսի վերջին՝ տեղ-տեղ հակահարձակումից հետո

15:42, 18.06.2022

Ուկրաինան կկարողանա վերսկսել խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ օգոստոսի վերջին՝ որոշ հատվածներում հակահարձակումից հետո։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան։

«Մենք չենք ցանկանում մեր ծրագրերը հայտնել ռուսներին, քանի որ նրանք դա տեսնում են բաց աղբյուրներում, բայց կարծում եմ, որ տեղ-տեղ մենք հակահարձակման գործողություններ կիրականացնենք»,- ասել է Արախամիան։

Նա ասել է, որ ներկայումս Ուկրաինան չի դիտարկում բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ուժեղացնի իր ուժերը, և ռուսական ուժերը չվերադառնանմինչև փետրվարի 24-ը իրենց զբաղեցրած դիրքերին։

«Մենք կարող ենք դիտարկել ցանկացած տեսակի քաղաքական համաձայնագիր, ինչպիսին մենք առաջարկեցինք Ստամբուլում։ Օրինակ՝ մի քանի տարի Ղրիմի հարցին չենք անդրադառնա։ Մենք դա անում ենք ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​և քաղաքական ճանապարհով»,- ասել է Արախամիան։

Նմանատիպ