Դավիթ Արախամիա. Ուկրաինայի Գերագույն Ռադայում ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ռազմական դրության ժամանակ նախագահական ընտրությունների հնարավոր անցկացման հարցը քննարկելու համար
Դավիթ Արախամիա. Ուկրաինայի Գերագույն Ռադայում ստեղծվում է աշխատանքային խումբ՝ ռազմական դրության ժամանակ նախագահական ընտրությունների հնարավոր անցկացման հարցը քննարկելու համար

Ուկրաինայի Գերագույն Ռադայում ստեղծվում է աշխատանքային խումբ, որը կքննարկի ռազմական դրության պայմաններում նախագահական ընտրությունների հնարավոր անցկացումը։ Այս մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան։

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբում ներգրավված կլինեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ, բոլոր խմբակցությունների և խմբերի անդամներ, համապատասխան խորհրդարանական կոմիտեներ, նախարարություններ և հասարակական կազմակերպություններ։

Ինչպես նշել է Արախամիան, աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, և դրան ներկա կլինեն նաև մեդիայի ներկայացուցիչներ։