Դավիթ Արախամիա. Մենք գիտենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածքներն են, և դա նույնպես պետք է լուծվի, դա պետք է անի Վրաստանի նոր իշխանությունը
Դավիթ Արախամիա. Մենք գիտենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածքներն են, և դա նույնպես պետք է լուծվի, դա պետք է անի Վրաստանի նոր իշխանությունը

Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի կարծիքով՝ վրացիները պետք է իշխանությունը փոխեն ընտրություններում, և դա արմատապես կփոխի իրավիճակը։

Ըստ Արախամիայի՝ «Վրացական երազանքի» իշխանության ղեկին մնալը խնդիրներ կստեղծի Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։

Սակայն Դավիթ Արախամիան ասում է, որ Ուկրաինայում պատերազմը հաջողությամբ կավարտվի, և Ռուսաստանը մեծ ընտրություն չի ունենա շարունակելու նույն քաղաքականությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ։

«Մենք գիտենք, որ այդ տարածքները պատկանում են Վրաստանին, և դա նույնպես կարող է լուծվել։ Դա պետք է անի Վրաստանի նոր իշխանությունը»,- ասել է Դավիթ Արախամիան «Մթավարի»-ին տված հարցազրույցում։