Դավիթ Արախամիա. Մենք ցանկանում ենք ստեղծել մեր ուկրաինական ՆԱՏՕ-ն
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառայող» կուսակցության առաջնորդ Դավիթ Արախամիայի խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ այլ երկրներից և այդպիսով ստեղծել իր «ուկրաինական ՆԱՏՕ»-ն։
«Մենք ցանկանում ենք ստեղծել մեր ուկրաինական ՆԱՏՕ-ն, մեզ համար կարևոր է, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ երկրներն իրենց աջակցությունը ցուցաբերեն ագրեսիայի դեպքում»,- ասել է նա։
Ըստ Արախամիայի՝ ՆԱՏՕ-ի երեք երկրներ՝ Թուրքիան, Գերմանիան և Իտալիան, արդեն համաձայնել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն նա նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն միանան համաձայնագրին, քանի որ «առանց նրանց՝ նման պայմանագիր ստորագրելը իմաստ չի ունենա».
Ըստ Արախամիայի՝ բացի այս երկու երկրներից, Ուկրաինայի համար կարեւոր է նաեւ Ֆրանսիայի, Չինաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը։