Դավիթ Արախամիա. Ընտրողների գրանցամատյանի թարմացումը ցանկացած ընտրությունների անցկացման հիմնական պայմաններից մեկն է, պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդագրական ցուցանիշների վրա, և դա պետք է արտացոլվի գրանցամատյանում

Ուկրաինան ռազմական դրության պայմաններում ընտրությունների հնարավոր անցկացումն է քննարկում, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի խորհրդարանում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ինչպես նշում է Արախամիան, Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո առաջին անգամ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերագործարկել է «պետական ընտրողների ռեեստրի» աշխատանքը։

«Սա, փաստացի, ճանապարհ է բացում ԿԸՀ-ի, քաղաքացիների և իշխանության միջև փոխգործակցության վերականգնման համար՝ ռեեստրի հետ աշխատանքի և, համապատասխանաբար, դրա թարմացման տեսանկյունից։ Ընտրողների ռեեստրի թարմացումը ցանկացած ընտրություն անցկացնելու հիմնական պայմաններից մեկն է։ Պատերազմը մեծ ազդեցություն է թողել ժողովրդագրական ցուցանիշների վրա, և սա պետք է արտացոլվի ռեեստրում։ Այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու», – գրել է Արախամիան։